ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Չստացված լրագրողը մտնում է քաղաքականություն ու դառնում ազգակործան պատուհաս

Չստացված լրագրողը մտնում է քաղաքականություն ու դառնում ազգակործան պատուհաս
13.05.2025 | 19:17

Չստացված լրագրողը մտնում է քաղաքականություն ու դառնում Պողոսի հարևանը:

Չստացված լրագրողը մտնում է քաղաքականություն ու արդարացնում Սասունից, Արթուրից, Միշիկից, Խաչիկից, Գագիկից, Սամվելից ստացած գումարները:

Լրագրողը հոգևիճակ է, որտեղ պատվերով նյութեր գրելը համարվում է կամ գովազդ, կամ մասնագիտության մահախոսական:

Լրագրողի մասնագիտությունն ամենավտանգավորն է, որովհետև մարդկանց, հանրության համար լրագրողը զոհաբերում է իր սեփական կյանքը, առողջությունը, ժամանակը։

Լրագրողը սրանից, նրանից նյութ թռցնող գռդոնչին չի, այլ պատերազմի դաշտում առաջնագծի մասնակիցն է, որ իրականությունն իր աչքով տեսնի, որ սեփական տեղեկություն տարածի, այլ ոչ թե օդից կախված լուրերով իր գրպանը լցնելու համար սփռի սուտ, կամ չստուգված ինֆորմացիա։

Լրագրող լինել-չլինելը, կամ լավ, կամ վատ լրագրող որոշող գոյություն չունի, որովհետև լրագրությունը մասնագիտություն է, ոչ թե հոբբի։ Եվ լրագրությունը ամենահին մասնագիտություններից է, որը թույլ է տալիս լրագրողին ինֆորմացիա ստանալու համար կիրառել ընդունված և իր սեփական միջոցները մասնագիտական գործունեությունը ծավալելու համար։

Լրագրողը կաշկանդված չի ոչ մի բանում, բացի ազգային անվտանգության վերաբերող որոշ տեղեկություններ հրապարկելուց։

Այսօր մեր կառավարության ղեկին նման չստացված լրագրող է բազմած։

Այսօր մեր Ազգային ժողովում նման չստացված լրագրողներ կան, որոնք դարձել են կամ տանելի քաղաքական գործիչ, կամ անտանելի, նյութապաշտության ջատագովներ։

Նյութապաշտը լրագրության հետ աղերս չունի, որովհետև ժուռնալիստիկան անաչառության, օբյեկտիվության, ազնվության եզրույթ է, ոչ թե քաղաքական պոռնկության։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հ.Գ.

Ի հավելումն ասվածի` նշեմ, որ լրագրության ոլորտում հայտնի անգրագետ զույգի թայ աննա հակոբյանն իր «Կրթվելը նորաձև» դեստրուկտիվ շարժման միջոցով կեղծ հարցում է անցկացրել, իբր պարզելու, թե ո՞վ է լավ լրագրող։

Իր նշած լրագրողները, բացարձակ բոլորը կամ բլոգեր են, մասնագիտությամբ ժուռնալիստ չեն, կամ նշածս չստացված ծախու, բանսարկուների, էթիկայից զուրկ մարդիկ են։

աննա հակոբյանը նրանց ուղիղ, կամ անուղղակի աջակցում է, նաև ֆինանսապես։

Մի 200-300 մարդու են իբր հարցմանը ներգրավել ու դրանից սոցհարցման արդյունք ստացել։

Այդ ցուցակում միայն Ռոմաշկան արդեն հերիք է, որ թքես աննա հակոբյանի հրապարակած ապուշության վրա։

Դիտվել է՝ 176

Մեկնաբանություններ